2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան կմիանա եվրոգոտուն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի գագաթաժողովն այսօր ողջունել է եվրոգոտուն Լատվիայի առաջիկա անդամակցությունը, ինչը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 1-ին:
ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ի երկրների առաջնորդները հաստատել են, որ Լատվիան կատարել է եվրոյին միանալու բոլոր պայմանները: Նա հավելել է, որ իրենք բոլորը ողջունում են եվրոգոտու նոր անդամին:
Դրանով իսկ Լատվիան 2014 թվականի սկզբին կդառնա եվրոգոտւ 18-րդ անդամը:
Բալթյան երկրներից առաջինը եվրոգոտուն միացել է Էստոնիան՝ 2011 թվական: Լիտվան նույնպես նպատակադրվել է անդամակցել եվրոգոտուն, սակայն ներկա դրությամբ նա դեռ չի կարողացել իր մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանեցնել եվրոգոտու պահանջներին: