Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում:

Հայտարարությունում, սակայն, չի նշվում, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել էին հրադադարի և խաղաղության ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Ըստ The Times if Israel-ի, ստորագրվել է փաստաթուղթ՝ իսրայելական զորքերի հարավային Լիբանանից մասնակի դուրսբերման մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա իսրայելցի զինվորներին մնալ բուֆերային գոտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031