Լիբանանի նախագահը «Հըզբոլլահին» մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձի մեջ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զբաղվում է կառավարությանը տապալելու հրահրմամբ՝ նպատակ ունենալով ձախողել Իսրայելի հետ համաձայնագրի կատարումը։ Նա դատապարտել է շարժման՝ փողոցային բողոքի ցույցերի կոչերը։

Ըստ նախագահի՝ օրինական իշխանությունների դեմ նման գործողություններն «անընդունելի են» և «կարմիր գծի անցում» են։ Նա նշել է, որ «Հըզբոլլահը» մերժում է լիբանանյան պետության որոշումը՝ Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը տարանջատել իրանա-ամերիկյան բանակցային գործընթացից։

Աունը նաև հայտարարել է, որ կազմակերպությունը գործում է Իրանի ազդեցության ներքո և խեղաթյուրում է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի բովանդակությունը։

Նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը չի օրինականացնում Իսրայելի ներկայությունը, այլ ուղղված է երկրի ամբողջ տարածքի նկատմամբ լիբանանյան բանակի վերահսկողության ուժեղացմանը և իսրայելական զորքերի դուրսբերումից հետո հարավում կայունության ապահովմանը։

Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ ԱՄՆ-ում մի շարք բանակցություններից հետո։ Այն նախատեսում է լիբանանյան բանակի ինքնիշխանության աստիճանական ամրապնդում, ոչ կառավարական կազմավորումների զինաթափում և իսրայելական ուժերի դուրսբերում Հարավային Լիբանանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031