«Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար». Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Ֆիդանի՝ Իսրայելը խնդիր է դարձել ողջ միջազգային հանրության համար։

«Մենք մտադիր չենք նահանջել մեր դիրքորոշումից։ Իսրայելը խնդիր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև ամբողջ աշխարհի։ Իսրայելի կառավարությունը դարձել է բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»,- նշել է նա։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան առաջինն էր, որ խզեց առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը խզեց Իսրայելի հետ տարեկան 10 մլրդ դոլարի առևտուրը։ Կարևոր է վճռական դիրքորոշում ընդունել և սկսել ինչ-որ բան անել», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031