Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի պաշտպանական բանկի ստեղծման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» նպատակն է ամրապնդել դաշինքի անդամների պաշտպանունակությունը՝ մինչև 133 միլիարդ դոլար ներգրավելու միջոցով, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներին և նրանց դաշնակիցներին տրամադրվի ցածր տոկոսադրույքներով վարկեր  ռազմական նախագծերի ֆինանսավորման համար։ Կանադայի առաջին ներդրումը, ինչպես սպասվում է, կկազմի 1,5 միլիարդ եվրո։ Ավելի փոքր երկրները կվճարեն 500-750 միլիոն եվրո։

Reuters-ի տվյալներով՝ նոր բանկի հիմնադիր անդամ կդառնա ՆԱՏՕ-ի շուրջ 10 երկիր։ Գործակալությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նիդեռլանդները չեն ցանկանում մասնակցել դրա ստեղծմանը։

Ապրիլին The Globe and Mail թերթը հաղորդել էր, որ «Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» կենտրոնակայանը կբացվի Կանադայի քաղաքներից մեկում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Օտտավայում կամ Տորոնտոյում։ Ենթադրվում է, որ դրա ծառայություններից կարող է օգտվել մինչև 40 պետություն։ Թերթի աղբյուրները չեն կարողացել պարզել, թե երբ կսկսի գործել բանկը, քանի որ դրա կանոնադրությունը դեռ պետք է հաստատվի բոլոր հիմնադիր երկրների կառավարությունների կողմից, ինչը «կտևի ամիսներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031