Իրանի ԶՈՒ-ն ուժեղացրել է սահմանների, օդային և ծովային տարածության պարեկությունը Խամենեիի հուղարկավորության նախաշեմին

Իրանի զինված ուժերն ուժեղացրել են երկրի սահմանների, օդային և ծովային տարածության պարեկությունը՝ կապված հանրապետության զոհված ղեկավարի հրաժեշտի արարողության նախապատրաստական աշխատանքների հետ։ Որոշման մասին հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, ընդարձակ կրոնական համալիրի տարածքում կառուցվել է հատուկ հարթակ, որտեղ տեղադրվելու է հանգուցյալի մարմինը, ինչպես նաև պատրաստվել է առանձին գոտի՝ նրա ընտանիքի անդամների ներկայության համար։

Սպասվում է, որ հավաքական աղոթքների համար նախատեսված հրապարակի՝ Մոսալլայի տարածքում կհավաքվեն հարյուր հազարավոր իրանցիներ, ինչպես նաև շուրջ 100 օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Իրանի մայրաքաղաք՝ սգո արարողությանը մասնակցելու համար։

Նշենք, որ Իրանում սգո արարողություններին ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031