39-ամյա տղամարդը ձերբակալվել է
Պարեկային ծառայողերը հունիսի 29-ին՝ ժամը 01.25-ին, Շենգավիթ վարչական շրջանում ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա տղամարդու, ում խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ՝ 1,8 գրամ քաշով և մոխրացած հետքերով 1 կաթոցիչ։
Ըստ տղամարդու՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

