ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող»
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան անվանելով Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ Դուք հանդես եք եկել Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ», — մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները մամուլի համար ֆոն դեր Լայենի արած հայտարարությունը:

