Ամենաթույլը Սրբուհի Գալյանի ելույթն էր. չօգնեց ո՛չ ֆիրմային հոգնաբեկ տեսքը, ո՛չ վերջին վանկի ձայնավորը ծոր տալը, ո՛չ էլ դատարանում մաստակ ծամելուց հրաժարվելը. Արա Սահակյան

Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ-ում քննարկման եզրափակիչ մասը վերջում նվիրված էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի փրկության գործին։ Անմնացորդ ծառայած յուրայինին վարչախումբը, անտարակույս, չի լքի։

Բազմաթիվ վառ ու համոզիչ ելույթներ եղան։ Ամենաթույլը ՔՊ-ի ներկայացուցչի դերում հանդես եկող Սրբուհի Գալյանի ելույթն էր։

Չօգնեց ո՛չ ֆիրմային հոգնաբեկ տեսքը, ո՛չ վերջին վանկի ձայնավորը ծոր տալը, ո՛չ էլ դատարանի դահլիճում մաստակ ծամելուց հրաժարվելը։ Ստանիսլավսկին հուսահատ բացագանչեց` Не верю!»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031