Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ

Ուկրաինայի զինված ուժերը Ռոստովի մարզում հարված են հասցրել Հայրենական մեծ պատերազմի «Սամբեկյան բարձունքներ» ռազմական պատմության թանգարանին, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:

Սլյուսարը նշել է, որ տուժածներից 9-ը հոսպիտալացվել են։

Հարվածը հասցվել է ռազմական պատմության թանգարանի հիմնական շենքին, որտեղ գտնվում է տեղեկատվական-ցուցահանդեսային կենտրոնը: Ցուցադրված նմուշները չեն վնասվել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930