ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մի շարք կոնգրեսականներ, սակայն, դեմ են վաճառքին՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2019-ին Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք սպառնալիք են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների և հատկապես «F-35 ծրագրի» անվտանգության համար։

Հաղորդվում է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է առաջ մղել ավիաշարժիրների վաճառքի գործընթացը մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Խոսքը «General Electric» ընկերության արտադրած ռեակտիվ շարժիչների մասին է, որոնք նախատեսվում է օգտագործել Թուրքիայի ազգային «KAAN» կործանիչներում։ KAAN-ը համարվում է Թուրքիայի ռազմակկան արդյունաբերության կարևորագույն նախագծերից մեկը, որի նպատակն է նվազեցնել արտաքին կախվածությունը։

Reuters-ի տեղեկություններով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից մի քանիսը նախազգուշացրել են, որ կարող են իրավական քայլեր ձեռնարկել՝ շարժիչների վաճառքը կասեցնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930