Բաժիններ՝

«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվել

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:

Փրկարաար ծառայության հաղորդմամբ, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930