Ինքը միշտ ատել է Արցախը․ Ֆրանսիայի հրապարակում դրոշը չկա… իմ պայքարը չի ավարտվել. Դավիթ Սահակյանց

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։

Դավիթ Սահակյանցի՝ հաղորդման ընթացքում հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև

  • Իմ պայքարն Արցախի համար չի ավարտվել․ մինչև կյանքիս վերջին օրերը դեռ պայքարելու եմ այն երազանքի համար, որին հավատում եմ, որը կոչվում է Միացյալ Հայաստան, որի մեջ մտնում է նաև Արևմտյան Հայաստանը, որի մեջ մտնում են և այլ տարածքներ, որոնք պատմականորեն հայկական են։ 
  • Այսօր ձեզ մոտ գալուց անցնում էի Ֆրանսիայի հրապարակի մոտով․ տեսա, որ դրոշը չկա։ Հասկացա, որ ինչ-որ հատվածի համար այդ պայքարն ավարտվեց։ Դրոշը, կարծում եմ, մեծ խորհուրդ ուներ և պետք է մնար՝ մինչև որ չլիներ վերամիավորումը։ 
  • Ինձ թվում է՝ միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր մերժել են Արցախը, մերժել են հայկականը, հասարակության միշտ եղել են, ուղղակի այն ժամանակներում այդքան լկտի չէին ու նման բաներ չէին հայտարարի, հիմա ամոթը փաստացի կորցրել են, հիմա կարող են, ամեն մեկն իրեն, չգիտեմ՝ ինչի տեղ դրած, կարող է թույլ տալ ֆեյսբուքում, տիկտոկներում կամ ինստագրամներում խոսել։ Բայց ես չեմ հավատում այս քվերակությանը և չեմ հավատում 2021թ․ քվեարկությանը․ չեմ հավատում, որ այդ քանակի վտանգավոր մարդ կա մեր կողքին։ 
  • Մենք, իսկապես, ֆանտաստիկ ազգ ենք․ տաղանդավոր, աշխատասեր, բայց մենք ընդհանրապես չենք գնահատում այն, ինչ ունենք։ Մենք չենք գնահատում մեր երկիրը, մեր նվաճումները, մենք Արցախը չգնահատեցինք այնքան, ինչքան արժանի էր, ու այսօր մեր հայրենիքը, նույնիսկ իրենց հորինված կիլոմետրերով, դա էլ ենք այս պահին կորցնում: Մարդիկ քարոզարշավ են անում, ընտրվում են՝ ասելով, անոնսելով, որ տարածք են տալու։ Ու սա՝ այն ֆոնին, երբ հայկական Սյունիքի գոյության խնդիր կա։ Մենք մեզ համար Սյունիքի կարևորությունը չենք գնահատում։

Կարդացեք նաև

  • Էն մարդիկ, ովքեր էսօր ունեն իշխանություն, իրենք ատում են էս երկիրը, իրենք ատում են էս երկրի զավակներին․․․ մտավորականին․ ով որ չի քծնում իրենց, ուրեմն մարդ չեն։ Մեր հետ չեք՝ թշնամի եք։ Այդ մարդիկ ատում են Արցախը․ 2008թ․ այդ մարդը գոռում էր՝ մենք պետք է ազատենք մեր երկիրը ղարաբաղցի տականքներից։ Էդ ֆրազայի տերն այսօր նստած է «վարչապետի» պաշտոնում․ ինքն էն ժամանակվանից ատել է Արցախը, ու դա փաստ է, իր վերաբերմունքով․․․ Մենք չենք գնահատում՝ ինչ ունենք, և դրա պատասխանատվությունը, ցավոք սրտի, այսօր կրում ենք ազգովի։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930