Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հնդկաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հնդկաստան, որտեղ նախատեսված է ԲՐԻՔՍ երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպումը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 23-ին Նյու Դելիում Շոյգուն կմասնակցի ԲՐԻՔՍ անդամ երկրների անվտանգության ոլորտը համակարգող պաշտոնյաների հանդիպմանը։
Միջոցառման մասնակիցները, ինչպես սպասվում է, կքննարկեն ԲՐԻՔՍ երկրների համագործակցության զարգացման ուղիները՝ բազմաբևեռ միջազգային հարաբերությունների ձևավորման պայմաններում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր։
Նույն օրը Շոյգուն նախատեսում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ԲՐԻՔՍ առաջատար երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։

