Նոր շունչ տվեցինք պայքարին. նույնիսկ ձայներ չհավաքած ընդդիմությանը օգնեցինք պայքարել. Կարապետյան

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա կսկսեր շարժումը, եթե մեկ տարի առաջ եկեղեցուց դուրս գալուց հետո «եկեղեցին մեր ձևով կպաշտպանենք» հայտնի արտահայտությանը չհաջորդեր Նիկոլ Փաշինյանի հիստերիան ու ձերբակալության մասին հրամանը։

Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես ուզում եմ ազնիվ լինեմ Ձեզ հետ․ իհա՛րկե ոչ։ Դա ես արեցի, երբ տեսա, որ այս մարդը չի կանգնում։ Ես, իրոք, անկեղծ եկել էի, և կմոտենային ինձ այդ պահին, թե չէին մոտենա, ես անելու է հայտարարություն մեր եկեղեցին պաշտպանելու համար, բայց չէի որոշել այդ ֆորմատը հայտարարության։

Իհարկե, ես ցանկություն չունեի մասնակցել այս քաղաքական պրոցեսներին, բայց քանի որ տեսա՝ եթե ես չեմ մասնակցում իմ դեմքով, մեր ընդդիմադիր ուժերը թող չնեղանան, իրենք արդեն կամաց-կամաց սպառում էին իրենց։ Ես համարում եմ՝ մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին, օգնեցինք ընդդիմությանը, նույնիսկ այն ձայներ չհավաքած ընդդիմությանը՝ համառ պայքարելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930