Սենսացիա UFC-ում. Թոփուրիան կորցրեց չեմպիոնի տիտղոսն ու կրեց կարիերայի առաջին պարտությունը
Այսօր՝ հունիսի 15-ին, կայացավ UFC White House – Freedom 250 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի անպարտելի չեմպիոն, 29-ամյա վրաց-իսպանացի Իլիա Թոփուրիայի և ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև տիտղոսային մենամարտն էր։
Դիմակայությունն ավարտվեց չորրորդ ռաունդից հետո, երբ Թոփուրիան հրաժարվեց դուրս գալ եզրափակիչ ռաունդին՝ ստացած ծանր վնասվածքների պատճառով։ Դեռ երրորդ ռաունդի ընթացքում Իլիան լուրջ վնասվածքներ էր ստացել և տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, իսկ չորրորդից հետո իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Արդյունքում Ջասթին Գեյջին նվաճեց թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոնական գոտին։
Այսպիսով, MMA-ում Թոփուրիան կրեց իր կարիերայի առաջին պարտությունը՝ նախորդող 17 հաղթանակներից հետո։ Ջասթին Գեյջիի ակտիվում այժմ կա 28 հաղթանակ և 5 պարտություն։
Հավելենք, որ մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանը նոկաուտի ենթարկեց բրազիլացի Ալեքս Պերեյրային՝ նվաճելով ծանր քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

