Բաժիններ՝

Ժնևում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի նախօրեին անցկացվել է բազմահազարանոց բողոքի ակցիա

Ֆրանսիայի արևելքում գտնվող Էվիանում G7-ի («Մեծ յոթնյակ» – խմբ.) գագաթնաժողովի բացման նախօրեին Ժնևում անցկացվել է խոշոր բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «No G7» կոալիցիան, հաղորդում է Le Dauphine Libere-ը։

Կազմակերպիչների գնահատմամբ, ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ։

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Մոն-Ռեպո այգում, որից հետո շարասյունը շարժվել է շվեյցարական քաղաքի փողոցներով։ «No G7» կոալիցիան հայտարարել է, որ բողոքի նպատակը «ֆաշիզմի և իմպերիալիզմի» դատապարտումն է։

G7-ի գագաթնաժողովը բացվում է երկուշաբթի Էվիան-լե-Բեն քաղաքում։ Ինչպես սպասվում է, հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինեն գլոբալ տնտեսական անհավասարակշռությունները և միջազգային համագործակցությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր համաշխարհային մարտահրավերներին պատասխանելու համար հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին։

Գագաթնաժողովի անվտանգության ապահովման համար ֆրանսիական իշխանությունները մոբիլիզացրել են ոստիկանության, ժանդարմերիայի, հրշեջ և սահմանապահ ծառայությունների շուրջ 16 հազար աշխատակիցների։ Հանդիպման բացման նախօրեին ֆրանսիացի մեկ ժանդարմ զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել Վերին Սավոյայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ միջոցառման անվտանգության ապահովման առաջադրանքները կատարելիս։

Շվեյցարացի զինվորականներն ու ոստիկանությունը նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները բողոքի ակցիաների անցկացման շրջանում և սահմանափակել ցուցարարների մուտքը առանձին գոտիներ։ Սպասվում է, որ գագաթնաժողովը կտևի մի քանի օր և կհավաքի աշխարհի առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930