Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին` Պորտուգալիայի օրվա կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:

Վերահաստատում եմ Պորտուգալիայի հետ ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը»,-ասված է նախագահի ուղերձում։

Նախագահ Խաչատուրյանը Ժոզե Սեգուրուին նաև մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930