«Չեմ կարծում, թե Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտություն կլինի, քանի դեռ ես նախագահ եմ»․ Թրամփ
Լրագրողի հարցին՝ «Կա՞ արդյոք Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտության հավանականություն», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է.
«Ինձ շատ է դուր գալիս Էրդողանը։ Նա ուժեղ մարդ է… Ես չեմ կարծում, որ Թուրքիայի հետ նման բան կպատահի, համենայն դեպս՝ քանի դեռ ես նախագահ եմ, որովհետև Էրդողանը հարգում է ինձ, իսկ ես հարգում եմ նրան»։

