Խորհրդարանում ներկայացվածության թեմայով ընդդիմադիր դաշտում ընթանում են քննարկումներ, արդյունավետության տեսակետից այդ որոշումը պետք է լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին.
«Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարե՞լ է անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Դրանով նաև որոշակի հստակություն կլինի հետագա գործողություններում»։
Խորհրդարանում ներկայացվածության թեմայով ընդդիմադիր դաշտում ընթանում են քննարկումներ, և դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետության տեսակետից այդ որոշումը պետք է լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում»։

