ԱՄՆ-ն մտադիր է ՆԱՏՕ-ից հետ վերցնել ինքնաթիռների, նավերի և անօդաչու սարքերի մի մասը. Welt

Welt պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն արդեն իսկ ՆԱՏՕ-ին է փոխանցել փոփոխությունների փակ ցուցակը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է F-16 կործանիչների, լիցքավորող ինքնաթիռների, հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ինչպես նաև այն հածանավերի ու էսմինեցների գրեթե կեսի կրճատմանը, որոնք ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել ՆԱՏՕ-ին։

Ինչպես նշում է Welt-ը, սա կապված է ԱՄՆ-ի՝ դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան վերակողմնորոշման հետ։ Նման սցենարի դեպքում եվրոպական երկրները ստիպված կլինեն սեփական ուժերով փոխհատուցել կորցրած հնարավորությունների մի մասը։

Վերջնական որոշումները նախատեսվում է քննարկել ամռանը կայանալիք Դաշինքի անդամ երկրների առաջնորդների և պաշտպանության նախարարների հանդիպումների ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930