Քանի՞ քաղաքացի ընտրելու իրավունք ունի Հայաստանում. ՆԳՆ–ն նոր թիվ է հրապարակել

Հայաստանի ընտրողների ռեգիստրում 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի կա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մայիսի 28-ին հայտնել էր, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 232 քաղաքացի։

«2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8»,– ասված է ՆԳՆ–ի այսօրվա հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930