Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը շուրջ 40 գույք է հափշտակել համայնքից. դատախազություն

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքից գույք հափշտակելու ու փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ խոսքը 2002-2018 թվականներին Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի մասին է։ Նշենք, որ այդ թվականներին համայնքի ղեկավար է եղել Շահեն Կարապետյանը։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում»,– նշված է հաղորդագրությունում։

Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան։

Դատախազության պնդմամբ` Շ.Կ-ն հափշտակել է.

  • Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
  • Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
  • 0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
  • 260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
  • 0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
  • 0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
  • 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
  • 33 հա մակերեսով հողամասը,
  • 5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
  • 0,6 հա մակերեսով արոտավայրը,
  • 8,11 հա մակերեսով վարելահողը,
  • 60,9 հա մակերեսով արոտավայրը,
  • 5,4 հա մակերեսով վարելահողը,
  • 1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
  • 7,2 հա մակերեսով վարելահողը,
  • 0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
  • 0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
  • 3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
  • 4,2 հա մակերեսով արոտավայրը,
  • 0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
  • 1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
  • 0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
  • 2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
  • 0,51 հա մակերեսով վարելահողը,
  • 0,95 հա մակերեսով հողամասը,
  • 0,36 հա մակերեսով վարելահողը,
  • 0,36 հա մակերեսով վարելահողը,
  • 0,3187 հա մակերեսով արոտավայրը,
  • 0,1 հա մակերեսով վարելահողը,
  • Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
  • «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
  • Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930