Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանցի ռազմադաշտային հրամանատարը։
«Թշնամական (իսրայելական – խմբ.) ավիացիան խախտել է հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով երկրի հարավում գտնվող Դեյր ազ-Զահրանի և Շուկին բնակավայրերի վրա», – պատմել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատունը հայտնել էր, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը համաձայնել է Իսրայելի հետ կրակի փոխադարձ դադարեցման ամերիկյան առաջարկին՝ պայմանով, որ հարձակումները կդադարեն Լիբանանի ողջ տարածքում:
Անցած գիշեր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Վաշինգտոնում լիբանանա-իսրայելական բանակցությունների չորրորդ փուլի արդյունքում հաջողվել է հասնել համաձայնության։



