Բաժիններ՝

Որքան պետք է լինի նորածնի քաշը և որքան պետք է ավելանա մեկ տարվա ընթացքում

Նորածնի քաշը պետք է ավելանա որոշակի օրինաչափությամբ ու չափաբաժիններով: Եթե քաշի ավելացման նորմերը խախտվում են նշանակում է նորածինը առողջական խնդիր ունի: Իհարկե, յուրաքանչյուր երեխա անհատական է և շատ բան կախված է գենետիկական տրամադրվածությունից, սակայն օրինաչափությունները ոչ ոք չի փոխել: Նախ քաշի ավելացման նորմերին ծանոթանալու համար պետք է տարբերակել կրծքով կերակրումն ու արհեստական կերակրումը:

Նորածնի նվազագույն քաշը ու դրա կորուստը

Առողջ երեխայի նվազագույն քաշը ծնունդի պահին պետք է լինի 1 կգ. 800 գր.: Սակայն ծնունդից հետո առաջիկա 2-3 օրերի ընթացքում երեխան որոշակի ֆիզիոլոգիական գործընթացների արդյունքում կորցնում է որոշակի քաշ: Այդ առիթով անհանգստանալ պետք չէ: Երեխայի ծնունդից հետո` 4-րդ օրը, համարվում է երեխայի նվազագույն քաշի ձևավորման օր և հենց այս օրվանից է հարկավոր կշռել ու հաշվել երեխայի քաշի ավելացման դինամիկան:

Aroxj.am-ը ներկայացնում է առողջ երեխայի քաշի ավելացման դինամիկան ըստ ամիսների և սեռի: Սա այն միջին վիճակագրական ցուցանիշներն են, որոնք արտացոլում են նորածնի առողջ զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930