Գյումրիում լրագրող է ձերբակալվել. «Ազատություն»

Գյումրիում այսօր առավոտյան ձերբակալվել է տեղական «Ambion.news» լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կայքի հիմնադիր Հասմիկ Վիրաբյանը։

Վիրաբյանը կարծիք հայտնեց, թե ձերբակալությունը հավանաբար կապ չունի երիտասարդ լրագրողի մասնագիտական գործունեության հետ, քանի որ Դավթյանը կայքում աշխատանքի է անցել ընդամենը երեք օր առաջ։ Մինչ այդ նա փորձաշրջան էր անցնում խմբագրությունում և լուսաբանում քաղաքական ուժերի նախընտրական հանդիպումները։

Նրա խոսքով՝ ինքը զրուցել է Արամ Դավթյանի հոր հետ, որը հայտնել է, որ ինքն էլ տեղեկություն չունի որդու ձերբակալության պատճառների մասին։

Վիրաբյանի փոխանցմամբ՝ Դավթյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Կոմիտեից, սակայն, առայժմ չեն հայտնում, թե ինչ հիմքով է ձերբակալվել Արամ Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930