Աթենքը մտահոգված է Թուրքիայի մարտական նոր էլեկտրաինքնաթիռով. Kathimerini

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը մտահոգություններ ունի Թուրքիայի մարտական էլեկտրաինքնաթիռի՝ «HAVA SOJ»-ի հետ կապված։ Նշենք, որ նման ինքնաթիռներն աշխատում են էլեկտրաէներգիայով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թերթի՝ թուրքական տեղական արտադրության «HAVA SOJ»-ը կարող է «չեզոքացնել թշնամու ռադարները և կաթվածահար անել հաղորդակցությունը»։

Նախատեսված է, որ այն շահագործման կհանձնվի 2027-ին։ Ըստ «Kathimerini»-ի՝ «KORAL»-ի վրա հիմնված համակարգի ու դրա հետ մեկտեղ ԱԹՍ-ներով ու բալիստիկ հրթիռներով համալրվածությունը լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն Հունաստանին, այլ նաև Իսրայելին։

Հունական աղբյուրը նշում է, որ Հունաստանը պետք է արդիականացնի ռադարները, անհապաղ ձեռք բերի պահեստամասեր ու փորձի լրացնել այդ բացը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930