Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը։

«Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Դրանից անմիջապես հետո Օսիպյանը հացադուլ է հայտարարել։

Screenshot

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930