Որո՞նք են Թուրքիայում ամենատարածված անունները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ին կանանց ու տղամարդկանց շրջանում ամենատարածված անունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տղամարդկանց ամենատարածված թոփ 5 անուններն են՝ Մեհմեթ, Մուստաֆա, Ահմեթ, Ալի և Յուսուֆ։ Իսկ կանանց ամենատարածված թոփ 5 անուներն են՝ Ֆաթմա, Այշե, Էմինե, Հաթիջե ու Զեյնեփ։

Չնայած անունները շարունակում եմ մնալ շատ տարածված, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է նվազման միտում։ Մեհմեթ անունը 2018-ին կրում էր 1 մլն 361.958 մարդ, իսկ 2025 թվականին այդ թիվը նվազել է մինչև 1 մլն 271.896 մարդ։

Ֆաթմա անվան դեպքում ևս նկատվում է նվազման միտում։ Այդ անունը կրողների թիվը 2018-ին կազմել է 1մլն 235.828, իսկ 2025-ին նվազել է մինչև 1 մլն 152.158։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930