Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. ԶԼՄ–ն ներկայացրել է զրույցի մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա և նրան «խելագար» անվանել Լիբանանում լարվածության սրման պատճառով։ Այս մասին հայտնում է «Axios»-ը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Երեկ Իրանը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։

«Axios»-ի 2 աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին և ասել, որ նա անշնորհակալ է։ Թրամփը նաև արգելակել է Բեյրութին հարվածելու ծրագիրը։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները կատարելը Իսրայելին է՛լ կմեկուսացնի ամբողջ աշխարհից։

Ամփոփելով Թրամփի և Նեթանյահուի զրույցը՝ ամերիկացի պաշտոնյան մեջբերել է հետևյալ արտահայտությունը. «Դուք կատարյալ խելագար եք։ Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր (նկատի ունի Նեթանյահուին ցուցաբերված աջակցությունը կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ)։ Ես փրկում եմ քո հետույքը։ Հիմա բոլորը քեզ ատում են։ Բոլորը ատում են Իսրայելին դրա համար»։

Մեկ այլ աղբյուրը պատմել է, որ Թրամփը մի պահ բղավել է Նեթանյահուի վրա. «Ի՞նչ ես դու անում, գրողը տանի»։

ԱՄՆ պաշտոնյան ասել է` Թրամփը գիտեր, որ «Հզբոլլահը» կրակում է Իսրայելի վրա, և որ Իսրայելը պետք է պաշտպանվի, բայց վերջին օրերին սկսել է կարծել, որ Նեթանյահուն անհամաչափ է սրում իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930