Անկարան հաղթում է, Աթենքը՝ ոչ. հունական մամուլ

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և տարածաշրջանային նոր վերադասավորումների համատեքստում հունական մամուլն անդրադարձել է Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունական «Militaire» կայքում հրապարակված վերլուծական հոդվածում քաղաքական մեկնաբան Վասիլիս Լիկոսը նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ/Իսրայել-Իրան հակամարտության գլխավոր շահառուն ոչ թե Վաշինգտոնը, Թեհրանը կամ Թել Ավիվն են, այլ՝ Անկարան, որը կարողանում է երկխոսության խողովակները բաց պահել բոլոր կողմերի հետ: Իսկ Աթենքն այս նոր իրողությունների ֆոնին մնացել է լուռ դիտորդի դերում:

Ըստ հոդվածի՝ Թուրքիան շարունակում է անփոխարինելի մնալ ՆԱՏՕ-ի համար, օգտակար՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար և անհրաժեշտ՝ Մերձավոր Արևելքում ցանկացած միջնորդական առաքելության համար:

Նշվում է նաև, որ Անկարան չի հրաժարվել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգից, Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ իր ռազմավարությունից: Այլ դերակատարների հյուծման ֆոնին Թուրքիան «ոսկե հնարավորություն» ունի տարածաշրջանի անփոխարինելի ուժը դառնալու համար:

Լիկոսը զգուշացնում է Աթենքին, որ մեծ տերությունները գործում են ոչ թե ըստ արդարության, այլ ըստ սեփական շահերի: «Որքան էլ դա դաժան հնչի Հունաստանի համար, Արևմուտքն այժմ ավելի շատ է սիրում Թուրքիային»,- գրում է հեղինակը:

Հունական կողմի համար իրական վտանգն այն է, որ Անկարան վերածվում է գերիշխող խաղացողի Կովկասից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Արևելյան Միջերկրական, մինչդեռ Հունաստանը բախվում է տնտեսական ու էներգետիկ լուրջ խնդիրների, և միջազգային հանրության ուշադրությունը հեռանում է Աթենքից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930