«Սա ես չեմ ասել, սա ասել է Նիկոլ Փաշինյանը…». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։

Նիկոլին մի հավատացեք, նայեք և համոզվեք։

2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ-ում ասում էր. «Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, և Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ,ինչպես այսօր է, ինչպես եղել է»։

Սա ես չեմ ասել, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այսօր ի՞նչ է ասում նա։

Ասում է՝ Արցախը ե՞րբ է մերը եղել։

Քիչ անց ասում է՝ Արցախը տրվել էր դեռ 1996-ին։

Վաղն էլ կարող է ասել՝ ինչո՞ւ Զանգեզուրը երբ է մերը եղել, կամ Սևանի մի ափն է մերը, կամ ՝ Երևան չէ, այլ՝ Իերիվան է ու այդպես շարունակ։

Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին։

Ընտրեք ընդդիմադիր առաջատար ուժերին, որպեսզի ձեր ձայնը չկորի։

Հունիսի 8-ը առանց կապիտուլյանտների»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031