Փաշինյանի հերթական սուտը` վիզաների ազատականացման ժամկետների մասին

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է շրջանառել Մարալիկում քարոզարշավի ընթացքում` ասելով, թե ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ:

Ասել է, թե օրենք են ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պրոցես սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով։

«Մենք հիմա այդ ճանապարհով ինչո՞ւ ենք գնում. որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտե՞ք ինչն է դրա պատճառը. որովհետև 2018 թվականից 2025 թվականին Հայաստանից Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500%-ով աճել է։ Այսինքն՝ եվրոպական երկրների դեսպանատուները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերը ընդունել։ Պատկերացրեք՝ դուք ունեք սենյակ կամ այս դահլիճը. 550 նստատեղ կա։ Երբ որ ներկաների թիվը լինի 100, կտեղավորվեն։ 100 հոգի էլ լինի՝ ոտքի վրա կկանգնեն, բայց եթե 550-ը 500%-ով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվել։ Հիմա ոնց որ ասենք՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի հետ այդքան լավ հարաբերություններ ունես, բայց այս դահլիճում չես կարողանում 6000 մարդ տեղավորել։ Բա այդ լավ հարաբերությունը ինչի՞ համար է։ Դրա համար մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ։ Այսինքն՝ դուք կարո՞ղ եք գնալ «Շիրակ» օդանավակայանից… հիմա մեկնում եք, օրինակ, Լառնակա՞։ Այն ժամանակ Լառնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք լինելու՝ անձնագիրը չմոռանալ։ Մնացածը՝ բնականաբար նաև տոմս առնել, բայց դե գիտեք, որ 2 եվրոյով էլ տոմս կա։ Եվ հիմա այս պատմական փոփոխությունները, որ տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են, և մենք պետք է այս պահը գնահատենք»,-ասել է նա։

Հիշեցնենք, դեռևս 2013-2014 թվականներից Հայաստանն ու Եվրոպական միությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Շուրջ երկու տարվա բանակցություններից հետո 2014 թվականից վիզաների ստացման ընթացակարգը դյուրացվեց և ուժի մեջ մտավ նաև Ռեադմիսիայի համաձայնագիրը: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը պաշտոնյաները դինամիկ էին համարում։ Հայաստանն անգամ միացել էր «Հորիզոն 2020», COSME ծրագրերին, մեկնարկել էին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ բանակցությունները: Սակայն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը չէր սկսվում և առկախված վիճակում էր։

Կարդացեք նաև

Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն (Visa Liberalisation Dialogue) պաշտոնապես սկսելու համար դիմել է 2018 թվականին։

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018 թվականի հունիսից ժամանակավորապես ուժի մեջ մտավ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որն իրավական հիմք դարձավ այս գործընթացի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031