«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական «Երկաթե գմբեթին» հասցրած հարվածների մասին

Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հեզբոլլահ»-ի հարձակմանը, տեղեկացնում է Tasnim-ը՝ հղում անելով «Հեզբոլլահ» շարժման հայտարարությանը։

«Հեզբոլլահ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այն 12 հարձակում է իրականացրել իսրայելցիների դեմ։

Հարձակումները ներառել են հարվածներ ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ճնշման համակարգերի և իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի արձակման կայանքների ուղղությամբ։

Հարձակումները կատարվել են ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և հարավային գյուղերի վրա հարձակումների։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված է հասցրել իսրայելական ռազմական ինժեներական մեքենային Լիբանանի հարավային Բինթ-Ջբեյլ քաղաքում։

Կարդացեք նաև

Շարժման հայտարարության համաձայն, իր ուժերը հարված են հասցրել տեխնիկական սարքին և հրամանատարական մեքենային Իսրայելի հյուսիսում գտնվող Ջաբալ Ալ-Ալամ զորավարժարանում։

«Հեզբոլլահ»-ի տվյալներով, իսրայելական Heron 1 անօդաչու թռչող սարքը Լիբանանի Բեքաայի շրջանում խոցվել է «երկիր-օդ» դասի հրթիռով, ինչը ստիպել է նրան լքել այդ շրջանը։ Շարժումը հայտնել է, որ հարվածել է «Երկաթե գմբեթ» համակարգի չորս արձակման կայանքներին Բրանիթ և Ռամիմ զորանոցներում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ճնշման երեք համակարգերի՝ Նիմր Ալ-Ջամալում, Ալ-Ջարդայում և Նակուրայում, հաղորդում է Anadolu-ն։

«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել է Դեյր-Սիրյանում և Բայյադում կուտակված իսրայելացի զինվորների խմբերի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031