Կալասը զայրացրել է ԵՄ պաշտոնյաներին՝ Չինաստանի հետ առևտրի վերաբերյալ հայտարարություններով. Politico
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները քննադատել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները քաղցկեղի հետ համեմատելու համար, հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը։
«Եվրոպական հանձնաժողովի և Կալասի միջև բարդ հարաբերություններն ավելի են վատթարացել, երբ պաշտոնյաները քննադատել են նրան այն դիտողությունների համար, որոնցում նա, կարծես, չինական առևտրի մեթոդները համեմատել է քաղցկեղի հետ»,- նշվում է հոդվածում։
Պաշտոնյաները վրդովված էին Կալասի այն պնդումից, որ Եվրոպան հստակ հասկանում է Չինաստանի առևտրային պրակտիկայի ախտորոշումը, բայց դեռևս պետք է համաձայնության գա բուժման շուրջ: Նա նշել է, որ կա երկու տարբերակ՝ կամ ավելացնել «մորֆինը», այսինքն՝ ԵՄ երկրների կողմից արդյունաբերությանը տրամադրվող սուբսիդիաները, կամ սկսել «քիմիաթերապիա»՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են արտասահմանյան ներդրումների վերահսկողությունը:
«Դիվանագետներն այդպես չեն խոսում»,- Politico-ն մեջբերել է անանուն պաշտոնյայի խոսքերը։



