ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինը հերքել է հայկական լրատվամիջոցում տեղ գտած կեղծիքը. Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ТАСС

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հրապարակումն անվանել է զրպարտագիր, որն «ամենևին որևէ կապ չունի իրականության հետ»:

Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրն այն մասին, թե իբր ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում ընդդեմ Հայաստանի շահերի։ Նրա խոսքով՝ այս կեղծիքը (ֆեյքը) լրտեսամոլություն է բորբոքում ՌԴ-ի դեմ։

«Վերջերս հակառուսական ուղղվածություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է բացահայտ մի զրպարտագիր, որն ամենևին որևէ կապ չունի իրականության հետ, թե իբր Հայաստանում՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները զբաղվում են ինչ-որ անթույլատրելի գործունեությամբ՝ ընդդեմ Հայաստանի շահերի»,- լրագրողներին հայտնել է ԱԳՆ փոխնախարարը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Գալուզինը նշել է, որ այդ լրատվամիջոցը «լրտեսամոլության արշավ է բորբոքում Ռուսաստանի դեմ»։

«Իհարկե, պետք է ասեմ, որ դա բացարձակ սուտ է, բացարձակ կեղծիք»,- մատնանշել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, «դիվանագիտական առաքելության կողմից այնպիսի գործառույթների իրականացումը, որոնք հստակորեն ամրագրված են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայում, աղավաղված և ակնհայտ չարամտությամբ ներկայացվում են որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն»։

«Եվ այս համատեքստում բաներ են վերագրվում, այդ թվում՝ հայ քաղաքական գործիչներին, որոնք ընդհանրապես տեղի չեն ունեցել»,- հավելել է Գալուզինը։ «Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – խմբ. ՏԱՍՍ) երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել, մինչդեռ պնդում են, թե նա ունեցել է և ունի»,- օրինակ է բերել նա։

ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան «տվել է, տալիս է և տալու է արժանի հակահարված ու համապատասխան ձևով կարձագանքի»։

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031