Առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա. դրան ավելացնելու ոչինչ չունեմ. Սերգեյ Կոպիրկին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մնում է սրբազան օր նախկին Խորհրդային Միության ժողովուրդների համար, և դրա նշանակությունը մնում է արդիական նաև այսօր։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո։

«Մեր ժողովուրդները՝ Ռուսաստանը, Հայաստանը և Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, վճռորոշ ներդրում ունեցան նացիզմի և միլիտարիզմի դեմ ընդհանուր համաշխարհային հաղթանակում, և այս հաղթանակի նշանակությունը անսասան է», – նշեց դիվանագետը։

Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցող միջազգային իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ տարիների դասերը խիստ արդիական են մնում։

Կոպիրկինը կարծում է, որ ժողովուրդներին միավորող ամենակարևոր բաղադրիչներից մեկն այս հաղթանակը կերտածների հիշատակի նկատմամբ հարգանքն է, որը թույլ տվեց ապրել խաղաղ, ազատ և արժանապատվորեն։

Դեսպանը նշեց պատմական հիշողության պահպանման և այն երիտասարդ սերնդին փոխանցելու առանձնահատուկ կարևորությունը։

Կոպիրկինը նաև երախտագիտություն հայտնեց վետերաններին՝ նրանց անվանելով հերոսության, հայրենիքին նվիրվածության և մարդասիրության ապրող օրինակներ։

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ միասին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Ղազախստանի և Չինաստանի դեսպաններ Բոլատ Իմանբաևը և Լի Սինվեյը, ինչպես նաև Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031