Բաժիններ՝

Իրանում հաստատվել են նախագահական ընտրությունների արդյունքները

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Կառույցի տարածած հաղորդագրությունում նշված է, որ նախագահական ընտրություններն անցկացվել են ճիշտ, և որ դրանց արդյունքներով Հասան Ռոուհանին դարձել է Իրանի 7-րդ նախագահ:

Ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահական լիազորություններն ավարտվում են օգոստոսի 3-ին: Այդ օրը Ռոուհանին ձեռնամուխ է լինում իր պարտականությունների կատարմանը, ինչը կլինի նրա երդմնակալության արարողությունից հետո:

Հունիսի 14-ի նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանին հավաքել է քվեների կեսից քիչ ավելին՝ 18.613.329 քվե (50.7 տոկոս): Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է ավելի քան 72 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս