Թրամփը խոստովանել է, որ Կիևը շարունակում է տարածքներ կորցնել
Կիևը շարունակում է տարածքներ կորցնել, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Salem News-ին տված հարցազրույցում։
«Գիտեք, նրանք (ուկրաինացիները – խմբ.) տարածքներ են կորցնում»,- նշել է նա։
Միաժամանակ, Թրամփը ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողանում են շարունակել ռազմական գործողությունները շնորհիվ այն զենքի, որը ԱՄՆ-ն վաճառում է ՆԱՏՕ-ին:
Նա նաև Վլադիմիր Զելենսկիին անվանել է խորամանկ և կրկին ընդգծել հակամարտության կարգավորմանը հասնելու Միացյալ Նահանգների կամքը:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Կիևի ռեժիմի առաջնորդը զայրացած է Միացյալ Նահանգների վրա՝ մարտական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի պայմաններին աջակցելու համար։ Թերթը կարծում է, որ Զելենսկին վերջերս չափազանց քննադատաբար է մոտենում Վաշինգտոնին։



