Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել, իրանական անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի երեք քաղաքացիներ են վիրավորվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում նավթարդյունաբերական համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

«Չորս թևավոր հրթիռներ են հայտնաբերվել, որոնք Իրանի կողմից մոտենում էին ԱՄԷ-ին։ Երեքը հաջողությամբ խոցվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները օդային սպառնալիքների հաջող խոցման արդյունք են», — ասված է ԱՄԷ-ի ռազմական գերատեսչության X-ում հրապարակած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ, բնակիչներին կոչ է արվել ապաստարաններ գտնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031