Բաժիններ՝

Գյումրու ավագանու անդամները բոյկոտու՞մ են նիստերը (տեսանյութ)

Այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն նշանակված ժամից մոտ 40 րոպե ուշացումով: Ավագանու անդամների մեծ մասը չէին ներկայացել, քվորում չէր ապահովվել, ինչի պատճառով նիստը հետաձգվել է այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանի աշխատակիցների հրավերով ավագանու անդամներից մի քանիսը ներկայացել են նիստին: Ինչ է նշանակում այս ամենը. անհարգալից վերաբերմունք քաղաքային իշխանությունների, թե՞ սեփական ընտրողի նկատմամբ, բոյկոտ, թե՞ անհարգելի բացակայություն: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Գյումրու քաղաքապետը նշել է, թե որեւէ կոնկրետ գնահատական չունի, բայց եթե անգամ ավագանու անդամները որոշել են բոյկոտել ավագանու նիստը, եւ ինչ-որ հարցերում անհամաձայնություն ունեն, ապա, ըստ Սամվել Բալասանյանի, հարկավոր է բարձրաձայնել:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս