Իրան-Թուրքիա սահմանին նոր անցակետ է բացվել

Իրան-Թուրքիա սահմանի թուրքական կողմում բացվել է Գուրբուլաքի մաքսային կետը, որն, ինչպես ակնկալվում է, մեծապես կխթանի և կընդլայնի երկկողմ տնտեսական համագործակցությունը և տարանցիկ հնարավորությունները. հայտնում է Mehr գործակալությունը։Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանիի, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատի և մի շարք իրանցի և թուրք պաշտոնյաների մասնակցությամբ։

Պաշտոնյաները նշել են, որ Գուրբուլաքի մաքսային կետի բացումը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Նոր մաքսակետը գտնվում է Բազարգան մաքսային տերմինալի դիմաց և համարվում է Իրանի ամենակարևոր տարանցիկ անցակետերից մեկը։Այս սահմանային անցակետով տարեկան անցնում է մոտ 200000 տարանցիկ բեռնատար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930