ԱՄՆ-ն և ԵՄ-ն հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը ուրբաթ օրը կարևորագույն հանքանյութերի ոլորտում ստորագրել են երկկողմ ռազմավարական գործընկերության հուշագիր, հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հեռարձակումից:
«Մեզ անհրաժեշտ են այս ռեսուրսների հուսալի և մատչելի աղբյուրներ, ուստի սա շատ կարևոր նվաճում է: Մենք շնորհակալություն ենք հայտնում այսօրվա միջոցառմանը ձեր մասնակցության համար և անհամբեր սպասում ենք մեր համագործակցությանը այս համաձայնագրի իրականացման շրջանակներում»,- ասել է Ռուբիոն իր եվրոպացի գործընկերոջը Վաշինգտոնում կայացած ստորագրման արարողության ժամանակ:



