Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Ինչպես բանակի կայծակնային արագությամբ անօդաչու թռչող սարքերը հարձակվում են ամերիկա-սիոնիստների վրա, այնպես էլ քաջարի ռազմածովային ուժերը պատրաստ են թշնամուն ստիպել համտեսել ևս մեկ պարտության դառնությունը»,- ասվում է գերագույն առաջնորդի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։



