Բաժիններ՝

Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ուժգին հարվածներ են հասցրել Սայդա շրջանի բնակավայրերին։

Լիբանանի բանակի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին հետաձգել հարավային գյուղեր և քաղաքներ վերադառնալը՝ հաշվի առնելով համաձայնագրի բազմաթիվ խախտումները:

«Գրանցվել է Իսրայելի կողմից մի քանի հարձակում, բացի մի շարք գյուղերի վրա պարբերաբար կրակոցներից», – նշված է հայտարարության մեջ։

Նաև տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը հրետանային արկ և գնդացիր են արձակել Բինթ Ջբեյլ շրջանի Կունին բնակավայրում գտնվող «Իսլամական առողջապահության կազմակերպությանը» պատկանող շտապօգնության խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորներ են գրանցվել։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարվածներով թիրախավորել է Քարմիել բնակավայրում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։

Շարժումը նաև հայտնել է, որ Լիբանանի տարածքում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարք։

«Հեզբոլլահ»-ը հայտարարության մեջ նշել է, որ հարձակողական անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Լիբանանի տարածքում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղիները։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930