Հունգարիան դեռ չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից. Մադյար

Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը ձգտելու է աղբյուրների դիվերսիֆիկացման։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ուզում ենք նավթ ստանալ հնարավորինս շատ աղբյուրներից և հնարավորինս էժան… Իհարկե «Դրուժբան» կմնա, մենք հստակ հասկացրել ենք, որ Հունգարիան հիմա չի կարող հրաժարվել, նույնիսկ եթե ցանկանար, այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից»,-ասել է Մադյարը «Kossuth» ռադիոկայանի եթերում։

Հիշեցնենք` Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ապրիլի 12-ին, ըստ նախնական հաշվարկների` հաղթեց Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա 136 մանդատ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Ֆիդեսը»` 57։ Արտերկրից ուղարկված բոլոր ձայների մշակումից հետո վերջնական արդյունքները պետք է հաստատվեն մինչև շաբաթ երեկո՝ ապրիլի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930