Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը 5.3 մլրդ դոլար է

Շաբան Ջեմիլ Քազանջըն դարձել է Թուրքիայի ամենահարուստ գործարարը՝ առաջ անցնելով Մուրադ Ուլքերից։ «Forbes» բիզնես ամսագրի թարմացված ցանկի համաձայն՝ Քազանջըի կարողությունը կազմում է շուրջ 5.3 մլրդ դոլար, մինչդեռ Ուլքերի կարողությունը գնահատվում է 5.2 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Քազանջի ունեցվածը կարող է ավելանալ նաև ժառանգության հաշվին։ Այս տարվա հունվարին մահացել էր «Kazancı Holding»-ի պատվավոր նախագահ Ալի Մեթին Քազանջըն, որի բաժնետոմսերը նախատեսվում է բաժանել ժառանգների միջև։

Սպասվում է, որ դրանց փոխանցումից հետո Շաբան Ջեմիլ Քազանջն ավելի կամրապնդի իր դիրքերը՝ որպես Թուրքիայի ամենահարուստ քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930