Բաժիններ՝

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից

Զապորոժիեի ատոմակայանն առավոտյան մնացել է առանց արտաքին էներգիայի աղբյուրի։ Էլեկտրահաղորդման վերջին մնացած արտաքին գիծն անջատվել է, և կայանն ամբողջությամբ զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։

Անվտանգության համակարգերի գործունեությունն ապահովելու համար ավտոմատ կերպով միացել են պահեստային դիզելային գեներատորները։ ԱԷՄԳ-ն հավելել է, որ իր թիմը, որը մշտապես գտնվում է կայանում, հետևում է իրավիճակին։

«Արտաքին էլեկտրամատակարարման կորուստը կրկին ընդգծում է միջուկային անվտանգության ռիսկերը հակամարտության ժամանակ», – մեջբերում է կազմակերպությունը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքերը։

Նշվում է նաև, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավելի քան 4 տարվա ընթացքում սա կայանում արդեն 13-րդ նման միջադեպն է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱԷՄԳ-ն բանակցություններ է վարում երկու կողմերի հետ տեղում նոր հրադադար հաստատելու շուրջ, որպեսզի հնարավոր լինի վերանորոգել մեկ այլ էլեկտրահաղորդման գիծ, ​​որը կարող է վերականգնել ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը։

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ամենամեծն է Եվրոպայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930