Թուրքիան մտադիր է մինչև 2040-ը դառնալ ծխախոտից զերծ երկիր

Թուրքիայում 41 կետից բաղկացած նոր օրենքի նախագիծ է մշակվում, որով նախատեսվում է մինչև 2040-ը Թուրքիան դարձնել ծխախոտից զերծ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ըստ այդ նախագծի՝ 2040-ից սկսած Թուրքիայում կարգելվի թութուն պարունակող ապրանքների արտադրությունը և վաճառքը։

Իսկ մինչ այդ կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ։

Մասնավորապես ծխելն ամբողջությամբ կարգելվի սրճարաններում, ռեստորաններում ու նմանատիպ սննդի կետերի բացօթյա տարածքներում։ Նման տարածքներում ծխել կթույլատվի միայն հատուկ առանձնացված տեղերում։ Արգելված տարածքներում ծխելու դեպքում կտուգանվեն 5000 լիրայով (42.000 դրամ)։ Խանութներում ծխախտն այլևս չեն տեղադրվի ցուցափեղկերում, այլ կպահվեն փակ պահարաններում՝ այնպես, որ դրսից տեսանելի չլինեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930