Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով. այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդրանքը հնչել է նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Չնայած Թրամփի վարչակազմը և Իսրայելը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, իսրայելական կողմը համաձայնել է լինել օգտակար գործընկեր։Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին ամբողջ ուժով։

Միաժամանակ, իրանական պաշտոնյաները սպառնացել են պատասխանել այդ հարվածներին և խզել հրադադարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930